Ացետիլսալիցիլային թթու

Բուժիչ նամակներ

Դժվար թե մեր օրերում գտնվի մի մարդ, որ օգտագործած կամ, առավել ևս, ծանոթ չլինի ասպիրինի հետ։
Spirea. թարգմանվում է` ասպիրակ։ Հավանաբար այս բույսից է առաջին անգամ ստացվել ասպիրինը։ Հնագույն ժամանակներից հայտնի են եղել Salix-ի բուժիչ հատկությունները, որի բոլոր տեսակները նույնպես սալիցիլ են պարունակում։ Կա կարծիք, որ սալիցիլն առանձնացվել է կաղամախուց, որը պատկանում է ուռենիների ընտանիքին։
Հայտնի է, որ ասպիրինը լայն կիրառում ունի սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Փոքր չափաբաժիններով կանոնավոր օգտագործումը զգալիորեն նվազեցնում է ինֆարկտի և թրոմբների առաջացման վտանգը։

Մի շարք հետազոտողներ գտնում են, որ սալիցիլը նվազեցնում է կատարակտի զարգացման հավանականությունը, քանի որ այդ հիվանդության առաջացման պատճառներից է արյան մեջ գլյուկոզայի ցածր պարունակությունը, այնինչ սալիցիլը դանդաղեցնում է գլյուկոզայի գերածախսն օրգանիզմում։
Ասպիրինի կիրառումն ունի մի շարք հակացուցումներ, և հնարավոր է, որ ունենա ոչ ցանկալի ազդեցություն, ի դեպ, դա վերաբերում է ցանկացած այլ դեղամիջոցի։

Ասպիրինը կարելի է խմել սնվելուց առնվազն կես ժամ հետո, ոչ ավելի, քան 1 դեղահաբ, յուրաքանչյուր 4 ժամը մեկ և ոչ ավելի` 3 գրամից։ Եթե դեղորայքն ընդունվում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով, ապա դա պետք է անել օրը մեջ և ոչ ավելի կես դեղահաբից։

Կարդացեք նաև

Չի կարելի ասպիրինի հետ համատեղ խմել կոֆեին պարունակող ըմպելիքներ` սուրճ, թեյ, կոլա և այլն, քանի որ սալիցիլն ուժեղացնում է կոֆեինի ազդեցությունը նյարդային համակարգի վրա։ Չի կարելի սալիցիլ պարունակող դեղորայք խմեցնել մինչև 12 տարեկան երեխաներին։

Խորհուրդ չի տրվում օգտագործել զարթխումից դուրս գալուց հետո։ Չի կարելի դնել ասպրինի դեղահաբը ցավող ատամի վրա, քանի որ սալիցիլաթթուն կարող է առաջացնել բերանի լորձաթաղանթի այրվածք, ինչի հետևանքով հնարավոր է առաջանա ստոմատիտ։
Հակացուցված է լյարդի և երիկամների ոչ բավարար գործունեության, արյան ոչ բավարար մակարդելիության, ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Կարևոր է խորհրդակցել բժշկի հետ, եթե ախտորոշված են հիպերտոնիկ կամ այլ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ։

Սալիցիլաթթուն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա և ծանր թունավորումներ, այս հանգամանքը հատկապես վտանգավոր է բրոնխների ասթմայով հիվանդների համար։ Կարևոր է իմանալ, որ կա այս հիվանդության «ասպիրինածին» տարբերակ, որը բավականին տարածված է։ Նման ախտորոշումը հանդիպում է ասթմայով հիվանդների գրեթե մեկ քառորդի մոտ և ունի բավականին ծանր, դժվար կարգավորվող ընթացք։

Հայտնի է, որ ասպիրինը դանդաղեցնում է արյան մակարդելիության ընթացքը և այդ իսկ պատճառով հակացուցված է հղիներին։ Սակայն կա մի հիվանդություն, որը կարող է վտանգել հղի կնոջ և երեխայի կյանքը. նախա-էկլամպսիայի դեպքում թույլատրելիից բարձր է ընկերքի անոթներում արյան մակարդելիության մակարդակը։
Միանշանակ է, որ ասպիրինի օգտագործումն այնքան էլ անվտանգ չէ, և կարևոր է խորհրդակցել բժշկի հետ։

Դենդրոթերապիան ուսումնասիրում է ծառերի ազդեցությունը մարդու վրա։ Հետաքրքիր է իմանալ, որ օրգանիզմից բացասական էներգիա վերցնող բույսերից շատերը սալիցիլ են պարունակում և ունեն ցավերը հանգստացնող հատկություն։ Օրինակ` կաղամախին, բարդին, ուռենիները, լաստենին, և այլն։

Ասպիրակի խոտն օգտագործվում է վիրուսային բնույթի հիվանդությունների դեպքում։
Բույսն ունի հանգստացնող, արյունարգել, հակաբորբոքային, լեղամուղ, միզամուղ, վերքամոքիչ, կապող, քրտնամուղ, հակահելմինտ (որդաթափ), օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ազդեցություն։
Պատրաստուկները կիրառում են նեֆրիտի, հոդատապի, ռևմատիզմի, որովայնի ցավերի, միզապարկի հիվանդությունների, հիպերտոնիայի դեպքում։
Թուրմ.

  • 1 ճ/գ ծաղկաբույլերն 8 ժամ թրմեք 300 մլ նախօրոք եռացրած տաք ջրում, քամեք։ Խմել 2-ական ճ/գ, օրը` 7-9 անգամ, յուրաքանչյուր 2 ժամը մեկ։
  • 1 թ/գ հումքը 1 ժամ թրմել 500 մլ եռջրում, քամել։ Խմել 150-ական մլ` օրը 3 անգամ։

Ոգեթուրմեր.

  • 2 ճ/գ թարմ ծաղիկներին ավելացնել 1 ճ/գ շաքարավազ, երկու շաբաթ թրմել 500 մլ օղու մեջ, մութ տեղում, քամել։ Խմել 50 մլ, օրը 1 անգամ, ճաշելուց առաջ։
  •   Խառնել վաղենակի, ասպիրակի ծաղիկները, օղի և զտված ջուր (1։4։10։10)։ Լցնել փակվող շշի մեջ, դնել տաք ջրով լցված կաթսայի մեջ, կես ժամը մեկ 4 անգամ փոխել ջուրը, քամել։ Խմել 2-ական թ/գ` առավոտյան, ցերեկը և քնելուց առաջ, 3-10 օր` մրսածության, հերպեսի, որքինի դեպքում։ Հերպեսի դեպքում` սնվելուց հետո մշակեք վերքերը։

 

Տեսանյութեր

Լրահոս