Գվարդիոլան ցանկանում էր հանգստանալ ֆուտբոլից. Յոհան Կրոյֆ
«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ և նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆը հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլան հեռացել է թիմից, քանի որ ցանկանում էր որոշ ժամանակով հանգստանալ ֆուտբոլից: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
«Այժմ Պեպն ապրում է ԱՄՆ-ում, քանի որ նա 4 հոգնեցուցիչ տարիներ է անցկացրել «Բարսելոնայում»: Նա ցանկանում էր մի փոքր հանգստանալ ֆուտբոլից: Նյու-Յորքում Պեպը կարող է հանգիստ քայլել, քանի որ նրան չեն ճանաչի փողոցներում: Նա կարող է հանգիստ մտածել իր ապագայի մասին»,- ասել է Կրոյֆը:
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլային իրենց գլխավոր մարզչի դերում ցանկանում են տեսնել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը