
Հայաստանում ստվերային տնտեսությունը 30-35 տոկոս է կազմում

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2013թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ` պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին, թե կառավարության գնահատմամբ ի՞նչ ծավալ է կազմում ստվերային տնտեսությունը ՀՀ-ում, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, թե կան տարբեր փորձագիտական գնահատականներ և իրենք ավելի իրական են համարում 30-35 տոկոսը:
Ի պատասխան, Ռ. Հակոբյանն ասաց, որ դա չափազանց համարձակ պատասխան է, քանի որ կառավարությունն առաջին անգամ ընդունեց, որ տնտեսության 30-35 տոկոսը ստվերային է, իսկ դա նշանակում է, որ եթե ստվերային տնտեսության դեմ ավելի ակտիվ պայքար տարվեր, ապա կենսաթոշակները, աշխատավարձերը 30-35 տոկոսով ավելի բարձր կլինեին: