Այս հարցուպատասխանն այնքան էլ հետաքրքիր չէր լինի, եթե այս 2 հէկ-երն էլ չպատկանեին «Ժառանգություն» խմբակցության դե յուրե անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին: Չնայած կա տեսակետ, որ Քոքոբելյանը «Խաչաղբյուր 2»-ը վաճառել է, նախապես իմանալով, որ դրա կառուցումը կարող է արգելվել, և այն կարող է ապամոնտաժվել:
Այսօր Քութայիսիում` Վրաստանի խորհրդարանի նորակառույց շենքում պատգամավորները կսկսեն քննարկել Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ծրագիրը: Որևէ կասկած, որ ծրագիրը կհաստատվի, իսկ Իվանիշվիլին կստանձնի վարչապետի պաշտոնը, չկա, քանի որ հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը 150-տեղանոց նորընտիր խորհրդարանում 85 տեղ ունի:
Արևելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական և հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ և վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների և ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել շահումով խաղերի ապարատների շահագործմամբ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Գ. Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի ավարտից հետո, այսօր վերսկսվելու է Եվրոպա լիգայի խմբային փուլը:
«Չելսիի» կենտրոնական պաշտպան և ավագ Ջոն Թերրին բանակցություններ է վարում «Վալենսիայի» հետ։
Ռայմոնդ Վերխեյենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Այաքսից» կրած պարտության համար (1:3):
Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը կարող է փոխարինել «Միլանի» իր գործընկեր Մասիմիլիանո Ալեգրիին։
«Շատ կցանկանայի տեսնել ուժեղ ընդդիմություն, և այդ ուժեղությունը չափվեր ոչ թե ԱԺ ամբիոնում բարձր բղավելով, կոկորդային ձայներ հանելով, այլ դրսևորվեր այն աշխատանքով, որն իրենք կիրականացնեն հասարակության հետ: 2008թ. ունեինք ուժեղ ընդդիմություն, որին հաջողվեց հասարակությանը հանել հրապարակ, մինչդեռ այսօր մենք չունենք այդ ընդդիմությունը: Այսօր իշխանությունն ավելի ուժեղ է` դրանից բխող բոլոր հետևանքներով և հնարավորություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Լինել ՀՀ նախագահի թեկնածու, իմ պատկերացմամբ, համապատասխան կրթություն, խարիզմա ունենալուց զատ, իր շուրջը քաղաքական մեծ քաշի գործիչներին հավաքելու կարողությանը տիրապետելն է: Նախագահի պաշտոնն աթոռ չէ, որ նստես ու հեռախոսով հանձնարարականներ տաս»:
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին» ու վաստակած 7 միավորով գլխավորեց D խումբը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլը հատեց հասարակածը։
«Քաղաքական հետապնդման օրինա՞կ եք ուզում Հայաստանում, ես Ձեզ կբերեմ նման դեպք. Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ չուներ «Հարսնաքարի գործի» հետ: Ռ.Հայրապետյանը քաղաքական հետապնդման ենթակվեց այն դեպքում, երբ բացարձակ իրավական ոչ մի պատասխանատվություն տվյալ ողբերգության հետ չուներ: Այո, բարոյական ծանրությունը բեռ է, ու մենք տեսանք, որ այդ բեռի տակ Ռուբեն Հայրապետյանը կամովին հրաժարվեց մանդատից»:
168.am-ի հարցին, թե տեսակետ կա, որ առաջիկա նախագահական ընտրություններում Ռուսաստանը կարող է աջակցել ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հանդիպումներին ՌԴ նախագահ Պուտինի հետ մեծ նշանակություն է տրվում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.
«Հոգնել եմ բոլոր տեսակի հանձնաժողովներից էլ, ժողովներից էլ, կուսակցություններից էլ, ընդդիմությունից էլ, ղեկավարությունից էլ, պետությունից էլ: Հավատս բոլորի նկատմամբ կորցրել եմ: Քանի՞ հանձնաժողով ստեղծվեց, այդ հանձնաժողովներն ի՞նչ արեցին, որ հիմա նոր հանձնաժողով ստեղծվի: Չորս տարի է անցել արդեն, հինգերորդ տարին է գալիս, ի՞նչ անելու էր, պիտի դատախազությունն աներ առաջին մեկ ամսում, երկու շաբաթում: Նիկոյանը տարի ու կես հանձնաժողով էր ստեղծել, ի՞նչ արեցին: Հիմա նոր հանձնաժողովը ի՞նչ պիտի անի: Ո՞ւմ պիտի հարցաքննեն»:
«Կարևոր չէ նաև այն, որ նրանք իրար քաշքշել են, թե հայհոյել են իրար մտքում, թե` ոչ: Կարևոր է, որ նրանցից մեկը ԲՀԿ-ի հետ համագործակցությանը կողմ է, մյուսը` ոչ: Գոնե ինձ հայտնի է, որ կա տեղեկատվական պատերազմ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի միջև: Երկուսն էլ լրատվամիջոցներով փորձում են ապացուցել իրենց դիրքորոշումը և ներկայացնել իդեալական նախագահի թեկնածուներ»:
Գյումրու քաղաքապետարանը ներկա դրությամբ ընդհանուր հաշվով շուրջ 3 մլն դոլարի պարտքեր ունի տարբեր ընկերությունների՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին, հեռախոսի, դիզվառելիքի և այլ ծառայություններ մատուցող ընկերություններին: Այս մասին galatv.am-ին ասել է Գյումրու քաղաքապետարանի մամլո պատասխանատու Զոհրապ Եգանյանը:
«Գործող օրենսդրության համաձայն, փոխհատուցումը, եթե կազմակերպությունը լուծարվել է, պետք է տրամադրվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Սակայն, ցավոք, նաև 2013թ.-ի պետական բյուջեի նախագծում, կարծես թե, չկան նախատեսված այդ գումարները: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և նաև այն, որ սննկացման վարույթում հատկապես այս հարցը դատարանների պատշաճ ուշադրության առարկա չի դառնում, ստացվում է, որ այս քաղաքացիները զրկվում են օրենքով իրենց հասանելիք փոխհատուցման գումարներից»,- նշեց պատգամավորը:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մասնակցել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
«Արտաշատի Ազատավան գյուղում գյուղացին 24-25.000 դրամ է վճարում իր հողակտորը ոռոգելու համար: Որտե՞ղ է նման բան գրված: Իսկ կարտոֆիլը, ցորենը, պարարտանյութը, որ Գյուղնախարարությունը տրամադրում է գյուղացուն, գնում է մի քանի հոգու գրպանները: Կամ օգտագործում են ընտրությունների ընթացքում՝ որպես ընտրակաշառք: Ես մեղադրում եմ գյուղապետերին, մարզպետներին և կառավարությանը, որոնք պետք է վերահսկեն այս ամենը»,- ասաց «Արտաշատի իրավապաշտպան» բարեգործական ասոցիացիայի նախագահ, Արտաշատի Ազատավան գյուղի բնակչուհի Արուս Հովհաննիսյանը:
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում 1:0 հաշվով պարտության մատնեց Բելգիայի չեմպիոն «Անդերլեխտին» և վաստակած 3 միավորով շրջանցեց վերջինիս C խմբի մրցաշարային աղյուսակում:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է,թե որ թիմերն են իրենց գլխավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայում:
Հայաստանում կարելի է առանց հողի ջերմոցներ կառուցել: Հողի փոխարեն ջերմոցում օգտագործվում է կոկոսի մազիկներ և մի շարք այլ նյութերի խառնուրդ: Նման տիպի ջերմոցների արդյունավետությունը սովորական ջերմոցներից 3-4 անգամ ավելի է, իսկ ծախսերը շատ ավելի քիչ են, քան սովորական ջերմոցներինը: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ուրարտու ագրոհոլդինգ» նորաստեղծ ընկերության համասեփականատեր Կամո Իսկանդարյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
«Թուրքիայում յուրաքանչյուր շաբաթ-կիրակի միտինգներ ու դժգոհություններ են լինում, որովհետև միշտ կան այն խմբավորումները, հասարակական շերտերը, որոնք ինչ-որ բանի համար պայքարում են: Այսինքն՝ այդ բողոքի ալիքները երբեք չեն դադարում, որովհետև դրանք արդյունավետ մոդել են` զարգացում արձանագրելու իմաստով: Ես ուղղակի ապշած եմ, թե ինչպես կարող է աղքատ համարվող պետության մեջ այսքան տարի չտեսնել դժգոհող մի զանգվածի: Փողոցներում պայքարողներ չկան և կարելի է մտածել, որ հայերը ոչ մի խնդիր չունեն, բարեկեցիկ կյանքով են ապրում, իշխանություններից շատ գոհ են»:
Նոյեմբեր ամսից վաճառքի կհանվի հայերեն լեզվի ուղղագրության, կետադրության և քերականության ստուգման ծրագրի նոր` Armenian PowerSpell 2012 տարբերակը: Նախորդի՝ Armenian PowerSpell 2011-ի համեմատ ծրագրի նոր տարբերակն ունի մի շարք առավելություններ։
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում հայտնաբերված սիբիրախտ հիվանդության պատճառն եղել է բակային պայմաններում կատարված անասնամորթը: Գյուղատնտեսության նախարարության տեսչության կողմից միսը հայտնաբերվել և ոչնչացվել է: Շուկաներում առաջին իսկ օրվանից խիստ հսկողություն է իրականացվում:
ԱՄՆ-ում բնակվող քաղաքացիների 1/3-ը , ովքեր պատկանում են միջին խավին, վստահ են, որ թոշակառուի հարմարավետ կյանքի համար իրենք պարտավոր են աշխատել մինչև 80 տարեկան դառնալը:
Հակաբիոտիկներն արդյունավետ չեն երեխաների՝ մրսածության պատճառով սկսված հազը բուժելու համար: Դրանք կարող են նույնիսկ դանդաղեցնել ապաքինման ընթացքը: Ըստ dailymail-ի` նման եզրահանգման են եկել իտալացի գիտնականները: Վերջիններս հետևել են 305 հիվանդ երեխաների ապաքինման ընթացքին: Նրանց գիտնականները բաժանել էին երեք խմբի. մի խումբն ընդունել է միայն հակաբիոտիկներ, մյուսը`հակաբիոտիկներ և հազը բուժող դեղամիջոցներ, երրորդ խումբն ընդհանրապես ոչինչ չի ընդունել:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: