Հայաստանը չաղ ու բախտավոր է

Արդեն մի քանի օր է` Հայաստանում է Թուրքիայում հայտնի համշենահայ լրագրող Ադնան Գենչը: Նա 168. am-ի հետ զրույցում զարմացած հայտարարեց. «Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանն աղքատ պետություն է, բայց գալով մասնավորապես Երևան՝ ես տեսնում եմ լյուքս մեքենաներ, որոնցից Թուրքիայում երբևիցե չեմ տեսել: Բոլորդ աղաղակում եք աղքատ բնակչության մասին, բայց երբևէ մայրաքաղաքում չեմ տեսել բողոքական խմբերի:

Թուրքիայում յուրաքանչյուր շաբաթ-կիրակի միտինգներ ու դժգոհություններ են լինում, որովհետև միշտ կան այն խմբավորումները, հասարակական շերտերը, որոնք ինչ-որ բանի համար պայքարում են: Այսինքն՝ այդ բողոքի ալիքները երբեք չեն դադարում, որովհետև դրանք արդյունավետ մոդել են` զարգացում արձանագրելու իմաստով: Ես ուղղակի ապշած եմ, թե ինչպես կարող է աղքատ համարվող պետության մեջ այսքան տարի չտեսնել դժգոհող մի զանգվածի: Փողոցներում պայքարողներ չկան և կարելի է մտածել, որ հայերը ոչ մի խնդիր չունեն, բարեկեցիկ կյանքով են ապրում, իշխանություններից շատ գոհ են»:

Ադնան Գենչը վստահեցնում է, որ թուրք հասարակությունը մշտապես պայքարում է ինչ-որ բան ավելի լավը դարձնելու համար, իսկ Հայաստանում տպավորություն է, թե բոլոր բնագավառներում՝ մարդու իրավունք, ներքաղաքական, սոցիալական խնդիրների դաշտում զարգացման կարիք չկա: Ա. Գենչը հավաստիացնում է, որ Թուրքիայում վերջին շրջանում, մասնավորապես, սոցիալական ցանցերի միջոցով միլիոնավոր մարդիկ կարողանում են հավաքվել մի կետում և զանգվածային բողոքի ալիքների միջոցով իրենց պահանջները լսելի դարձնել իշխանություններին:

Ադնան Գենչի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս