Կա Զուրաբյան-Փաշինյան տեղեկատվական պատերազմ

««Դատելով «Ազատություն» ռադիոկայանի եթերից Լևոն Զուրաբյանի հնչեցրած ելույթից` ենթադրելի է, որ Լևոն Զուրաբյանը պատրաստ է համագործակցելու Ռոբերտ Քոչարյանի հետ»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա,  ՀԱԿ-ից որոշ մարդիկ այսօր զբաղված են դաշինքից դուրս համագործակցություններ փնտրելով. «Օրինակ՝ Զուրաբյանը պատրաստ է անգամ համագործակցելու իրենց համար նախկինում այդքան ատելի իշախանությունների և քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ Քոչարյանի»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է նաև, որ ՀԱԿ-ը մեկ օրում կկազմալուծվի, եթե Լևոն Տեր -Պետրոսյանը հայտարարի, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում`որպես նախագահի թեկնածու:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, բայց լավ հասկանում է, որ եթե ինքը չառաջադրվի, ապա ՀԱԿ-ը կկազմաքանդվի: Լևոն Տեր- Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում մենք կկորցնենք ՀԱԿ-ին` որպես քաղաքական միավոր»,- ասել է Հրատ Մելիք-Շահնազարյանը:

Հարցին, թե կա՞ն արդյոք հակասություններ ՀԱԿ-ում առանձին քաղաքական միավորների, կուսակցությունների, կամ գործիչների մակարդակով, հավաստի՞ են արդյոք Լևոն Զուրաբյան-Նիկոլ Փաշինյան սրված հարաբերությունների մասին մամուլի հրապարակումները, քաղաքագետը պատասխանել է.

««Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ուզում է մատնանշել  բոլոր այն տարակարծությունները, որոնք առկա են իր և Նիկոլ Փաշինյանի միջև: Ասեմ նաև, որ կարևոր չէ նաև այն, որ նրանք իրար քաշքշել են, թե հայհոյել են իրար մտքում, թե` ոչ: Կարևոր է, որ նրանցից մեկը ԲՀԿ-ի հետ համագործակցությանը կողմ է, մյուսը` ոչ: Գոնե ինձ հայտնի է, որ կա տեղեկատվական պատերազմ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի միջև: Երկուսն էլ լրատվամիջոցներով փորձում են ապացուցել իրենց դիրքորոշումը և ներկայացնել իդեալական նախագահի թեկնածուներ»:

Տեսանյութեր

Լրահոս