Նախագահի պաշտոնն աթոռ չէ
«Լինել ՀՀ նախագահի թեկնածու, իմ պատկերացմամբ, համապատասխան կրթություն, խարիզմա ունենալուց զատ, իր շուրջը քաղաքական մեծ քաշի գործիչներին հավաքելու կարողությանը տիրապետելն է: Նախագահի պաշտոնն աթոռ չէ, որ նստես ու հեռախոսով հանձնարարականներ տաս: Դա թիմային աշխատանք է, որը պետք է ունենա իր ծրագիրը, իր արդեն պատրաստ խումբը` կառավարական համակարգում աշխատելու, խորհրդարանում քաղաքական ուժը ներկայացնելու համար: ԲՀԿ-ի մասին խոսում են ավելի շատ այլ ուժերը, քան հենց ինքը` ԲՀԿ-ն: Օրինակ, ՀԱԿ-ն ասում է, որ մենք կսատարենք, ասենք, ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն լռում է այս առիթով: ՀՀԿ-ն էլ ասում է, որ մենք ունենք կոալիցիոն հուշագիր, որի առկայությունը ԲՀԿ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է: Սա տարօրինակ է, միայն սա կարող եմ ասել: Թող չնեղանան ԲՀԿ-ականները, այդտեղ շատ լավ մարդիկ կան, բայց քաղաքական գործիչ չեն դառնում միայն հայտարարելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: