
Զենիթը հաղթում է Անդերլեխտին. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում 1:0 հաշվով պարտության մատնեց Բելգիայի չեմպիոն «Անդերլեխտին» և վաստակած 3 միավորով շրջանցեց վերջինիս C խմբի մրցաշարային աղյուսակում:
Խաղն անցավ պետերբուրգցիների առավելությամբ, թեև 2 թիմերն էլ շատ քիչ պահեր ստեղծեցին միմյանց դարպասների մոտ: Հանդիպման 73-րդ րոպեին Ալեքսանդր Կերժակովը հստակ իրացրեց Ալեքսանդր Անյուկովի վաստակած 11 մետրանոցը:
Քիչ անց կմեկնարկի այս խմբի մյուս հանդիպումը՝ առաջատար «Մալագան» կհյուրընկալի երկրորդ տեղում ընթացող «Միլանին»: Այս պահին իսպանական ակումբն իր ակտիվում ունի 6 միավոր, Իտալիայի փոխչեմպիոնը՝ 4, «Զենիթը»՝ 3, իսկ «Անդերլեխտը»՝ 1:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը