Սերժ Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանին

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մասնակցել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:

Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը և տարածաշրջանային գործընթացներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031