Բաժիններ՝

Հայաստանում առանց հողի ջերմոցներ են կառուցում

Հայաստանում կարելի է առանց հողի ջերմոցներ կառուցել: Հողի փոխարեն ջերմոցում օգտագործվում է կոկոսի մազիկներ և մի շարք այլ նյութերի խառնուրդ: Նման տիպի ջերմոցների արդյունավետությունը սովորական ջերմոցներից 3-4 անգամ ավելի է, իսկ ծախսերը շատ ավելի քիչ են, քան սովորական ջերմոցներինը: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ուրարտու ագրոհոլդինգ» նորաստեղծ ընկերության համասեփականատեր Կամո Իսկանդարյանը:

Նրա խոսքով` սովորական հողի ջերմոցնորում, եթե օրինակ` ստացվում է 25-30 կգ լոլիկ, ապա բույսի աճեցման նոր տեխնոլոգիայի միջոցով աշխատելու պարագայում կարելի է ամեն մի բույսից ստանալ 25-40 կգ գյուղմթերք: «Այդպիսով` ամեն մի քառակուսի մետրում կարելի է մի քանի տեսակի մթերքներ աճեցնել»,- ասաց Կ. Իսկանդարյանը` նշելով, որ բույսի աճեցման նման տեխնոլոգիաները տարածված են հատկապես հարևան Ադրբեջանում և Վրաստանում, իսկ վերջին շրջանում արդեն նաև Թուրքմենստանում:

Նշենք, որ նման ջերմոցների ստեղծումը արժե 40- 110 դոլարի սահմաններում:

Նույն ընկերության համասեփականատեր Արարատ Սինանյանի խոսքով` բույսի աճեցման նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նաև օդային ջերմոցներ ստեղծելու, այսինքն` բույսը աճում է հենց օդում, իսկ բույսի արմատի վրա փչվում է այն, ինչի կարիքն ունի բույսը: Դեռևս սակայն Հայաստանում նման ծառայություններ իրենք չեն առաջարկում:

Նորաստեղծ ընկերության ներկայացուցիչները մասնակցում էին «EXPO-RUSSIA ARMENIA 2012» հայ-ռուսական արդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ և ներկայացնում էին գյուղատնտեսական ոլորտի իրենց նորարարությունները: Այդ թվում նաև բավական մատչելի հակաարևային և հակակարկտային թաղանթները, որոնք կարող են գյուղմթերքը պաշտպանել արևից և կարկուտից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս