«Իրավիճակը գնահատել է պետք: Մենք պետք է իշխանափոխությանը պատրաստ լինենք, դա ինքնանպատակ բան չէ: Մենք կուսակցաշինությամբ ենք զբաղվում, որովհետև այս տարիների ընթացքում մի փոքր կուսակցական խնդիրները մի կողմ էինք դրել: Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մենք հասկանանք, որ կարող ենք ինչ-որ բան անել, անպայման կանենք»,- ասել է նա և ավելացրել, որ այս շրջանում իրենք զբաղված են մարզերում հասարակության հետ ակտիվ հանդիպումներ ունենալով:
Գիտաժողովի նպատակն է ընդհանրացնել քիմիական ֆիզիկայի բնագավառում ստացված արդյունքները, միջազգային գիտական հանրությանը ծանոթացնել ինստիտուտի վերջին տարիների գիտական մշակումներին, քննարկել բնագավառի զարգացման հեռանկարներն ու փոխանակել ձեռք բերված փորձը:
«Քաղաքականությունն՝ ինքն անբարոյականություն է, ամեն ինչ կարող է լինել: Եթե այստեղ գնում են բազմակոմբինացիոն քայլեր, ես դժվարանում եմ ասել: Ո՞վ է զբաղվել սրանով, ի՞նչ քաղտեխնոլոգներ են կանգնած սրա հետևում, դժվարանում եմ ասել: Բայց, երբ մարդը վեր է կենում և շատ լուրջ դեմքով ասում է. «Մենք կպարզենք, թող պարզվի` նա գողացել է, թե ոչ..», դա պարզապես մանկական հիվանդություն է` ինֆանտիլիզմ»:
Արոնիկային դուր չեն եկել լրագրողի հարցերը, որից հետո ֆուտբոլիստը բռունցքներով հարձակվել է նրա վրա:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում միջին տրամաչափի ոչ մի չինովնիկ համարձակություն չունի ինքնագլուխ մեծ գումարներ գրպանել։ Սա ակնհայտ դարձավ մանավանդ Վազգեն Խաչիկյանի դեպքից հետո։ Մյուս կողմից՝ ոչ ոք չի հավատա, որ միջին կալիբրի չինովնիկն ապրում է զուտ աշխատավարձով՝ առանց կողմնակի եկամուտների։
Այս արձանագրության վավերացումը չափազանց կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ այն նախատեսում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ կարող են տեղակայել միայն ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրների գրավոր համաձայնության դեպքում:
Apple-ի հիմնադրի կերպարով հանդես եկող դերասանը արտաքինից շատ նման էր Ջոբսին: Նա կրում էր Ջոբսի հայտնի սև սվիտերը և iPhone ուներ ձեռքին: Ցուցահանդեսի տաղավարներից մեկի մոտ կանգնած «Ջոբսի» հետ շատերը ցանկանում էին զրուցել, իսկ նրա հետ լուսանկարվելու համար անգամ հերթեր էին գոյանում:
«Յունայթեդի» մարզաշապիկներն արտադրում է Nike-ը, իսկ «Ռեալինը»՝ Adidas-ը։
Նրանց, ովքեր սարսափով են սպասում երկրորդ նախագահի վերադարձին` միայն մի բան կասենք. թուլացեք, չարժե այդքան անհանգիստ ու անքուն մնալ: Ինչի՞ եք ձեզ տանջում. չէ՞ որ, եթե նա որոշի վերադառնալ, ուրեմն կվերադառնա, և դուք դժվար թե կարողանանք խոչընդոտել: Իսկ եթե չէ, ուրեմն, առավել ևս, անհանգստանալու պատճառ չունեք: Թե չէ երևակայական նոր ռեկորդներ եք սահմանում:
Ֆինանսներն նախարարությունը պարզաբանել է, թե ուր է ուղղվելու ծախսվելու բյուջեի 941 մլն դրամի լրացուցիչ ծախսը, որն առաջանալու է նվազագույն աշխատավարձը 32500 դրամից 35000 դարձնելու արդյունքում։
«2012թ. հոկտեմբերի 3-ի դրությամբ առկա 3.6% բազիսային յուղայնությամբ 1 կգ կաթի գինն այսօր տատանվում է 130-160 դրամի սահմաններում: Սակայն 3.6%-ից բարձր յուղայնությամբ կաթի համար ֆերմերներին վճարում են 165-180 դրամ»,- կաթի ներկայիս գների մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը:
Ակնկալվում է, որ կառավարությունում ֆուտբոլիստը զբաղեցնելու է տարածաշրջանային զարգացման ու ենթակառույցների նախարարի պաշտոնը:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այդ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Ս. Սարգսյանն ու Գ. Ծառուկյանը նստած են եղել միևնույն սեղանի շուրջ: Նրանց հետ նույն սեղանի շուրջ նստած են եղել Ազգային անվտանգության խորհրդի այլ անդամներ ևս:
Հարցին, թե ի՞նչ մթնոլորտ էր տիրում ԱԱԾ ներսում, Տ. Աթանեսյանը պատասխանեց. «Աշխատանքային… պարոն Օսկանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, և մեղավոր չի ճանաչել, ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց հրաժարվել է»:
Բյուջեի հիմնական եկամտային աղբյուր շարունակում են մնալ անուղղակի հարկերը և, առաջին հերթին, ավելացված արժեքի հարկը։ Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում բյուջե է մուտքագրվել 227.2 միլիարդ դրամ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 48.3%-ը։
ՈՍԿԻ` գնման գին` 21477.44 (+317.48), բացթողնման գին` 23345.04 (+345.08), ԱՐԾԱԹ` գնման գին` 418.82 (-+10.32), բացթողնման գին` 455.24 (+11.22), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 20337.57 (+748.18), բացթողնման գին` 22106.05 (+813.24), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7881.56 (+237.56), բացթողնման գին` 8566.91 (+258.21):
– Բալետը իմ կյանքն է, բալետը և պարը ինձ համար հնարավորություն է փոխանցել երաժշտության էներգիան, հուզականությունը պարի միջոցով: Դա մարմնի պլաստիկայի, կեցվածքի, միևնույն ժամանակ զգացմունքերի փոխանցումն է հանդիսատեսին, որովհետև առանց զգացմունքի և սիրո պարը անհնար է պատկերացնել, ինչպես անհնար է պատկերացնել ոչ միայն կյանքը, այլև ցանկացած տեսակի հարաբերություն:
Այսօր իսպանական Բիլբաո քաղաքում կսկսվի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլը: Հետևե՛ք, բոլոր պարտիաների ընթացքին SportArmenia-ի հետ:
Մենք ցույց ենք տալիս որոշում կայացնողներին, որ որոշ ուժեր փորձում են օգտագործել իրենց: Մենք տրամադրում ենք փաստեր և թվեր, վստահելի աղբյուրներ, որոնց տրամադրած տեղեկատվությունը կարող է ստուգվել: Տարիներ շարունակ մենք հանդիսանում ենք տեղեկատվության վստահելի աղբյուր, և մարդիկ մեզնից հարցնում են մեր տեսակետների մասին: Եվրախորհրդարանի պատգամավորները և այլ որոշում կայացնողները արդեն գիտեն, որ կարող են ապավինել մեզ:
Հոկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` իրավասու դատարանի կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը:
Ահարոն Ադիբեկյանը ձայների նման բաշխումն ու Գագիկ Ծառուկյանի առաջատար դիրքերը պայմանավորեց նաև զգայական տեսանկյունով: Նրա խոսքով, Գ. Ծառուկյանն ունի բարի լիդերի վարկանիշ ու սրանով է պայմանավորված, որ ընտրողների մեծ մասը կանայք են:
Նրանք պարային ֆլեշմոբին միացել են ակցիայի կեսից, ուստի նրանց հնարավոր է տեսնել տեսանյութի վերջին կադրերում:
Ընտրություններին մասնակցելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք ես, ցավոք, չունեմ:
Ըստ Գ. Բաղիյանի, սովորաբար տավարի և ոչխարի գլխաքանակի 40-45%-ի մորթն իրականացվում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ակնկալվում է, որ տարեվերջին անասնագլխաքանակը 0.7-1.0%-ով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը:
Ս. Հայրապետյանի տեղեկացմամբ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության հետ, արդյունքում, մեկ ամիս անց արդեն կգործի օն-լայն համակարգը, որի միջոցով վարորդները կկարողանան տեղեկանալ իրենց խախտումների մասին օն-լայն տարբերակով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնությունում «Նյուքասլի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) նշել է, որ ֆուտբոլիստները վճռական էին գործում:
Գիտաժողովը նվիրվում է հայկական և կովկասյան ժողովուրդների էպոսներին և նրանց միջև եղած կապերին: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ Չեչնիայից, Դաղստանից, Օսեթիայից, Աբխազիայից:
Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:
«Հաշվի առնելով այս պայմաններում ստեղծվող դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռնարկեց մի շարք գործնական քայլեր` խոտի ապահով ձմեռացումը կազմակերպելու, կերի լրացուցիչ աղբյուրներ հայթայթելու, բարձր ապահովվածության տարածքներից կերի ավելցուկը դժվարություններ ունեցող համայքներ տեղափոխելու համար»:
Հիմա իրավիճակը սրվել է այն աստիճան, որ այս պայմաններում, նույնիսկ եթե վաղը Օսկանյանի անձեռնմխելիությունը ետ վերադաձնեն ու նրանից ներողություն խնդրեն, ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին սատարելը, մեղմ ասած, «ճիշտ չի հասկացվի»: Դա կնաշանակի ԲՀԿ-ի հեղինակության ուղղակի ոչնչացում, ինչից հետո նրա աջակցությունը Սերժ Սարգսյանին ոչ միայն չի օգնի, այլև ավելի կվնասի: