Միջազգային գիտաժողով Ծաղկաձորում. «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը»
Այսօր Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում տեղի կունենա «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» չորրոդ միջազգային գիտաժողովը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Գիտաժողովը նվիրվում է հայկական և կովկասյան ժողովուրդների էպոսներին և նրանց միջև եղած կապերին: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ Չեչնիայից, Դաղստանից, Օսեթիայից, Աբխազիայից:
Ստորև ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը`
Հարությունյան Սարգիս. Ժայռում փակված կամ ժայռին գամված հերոսի առասպելույթի դրսևորումները հայկական և կովկասյան վիպական ավանդույթում:
Մահոմեդով Մահոմեդ. Դաղստանի ժողովուրդների հերոսական-էպիկական հուշարձանների և «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի տիպաբանական ընդհանրությունը:
Նապոլսկիխ Վլադիմիր. Կովկասյան-ֆիննաուգրական էպիկական զուգահեռներ. նարթական էպոսում «տափաստանային» և «կովկասյան» բաղադրիչների տարբերակման խնդրի շուրջ:
Բեսոլով Վլադիմիր. «Առասպելաբանություն և էպոսագիտություն. Կովկաս և Առաջավոր Արևելք» միջազգային պարբերական հրատարակության տեսքը, բովանդակության կառուցվածքը և գիտական նպատակները:
Եղիազարյան Ազատ. Պատում և էպոս:
Պետրոսյան Արմեն. Հայկական և հյուսիսկովկասյան էպոսների կառուցվածքային կապերը:
Բեսոլովա Ելենա. «Նարթեր» և «Սասոունցի Դավիթ» հերոսական էպոսների տիպական տեղերի բնույթի մասին:
Սալաքայա Շոթա. Առավել հզոր հերոսի որոնման ղյուժեն նարթական էպոսում:
Ջապուա Զուրաբ. Ծերունիների սպանության նարթական սյուժեները:
Քաուի Պիտեր. Թումանյանի «Սասունցի Դավիթ» բանաստեղծությունը որպես էպոսի բանավոր ավանդությունից դեպի նոր գրավոր մշակում անցնող պրոցեսի օրինակ:
Ավետիսյան Սաթենիկ. Փոքր Մհերի կերպարի նոր մեկնաբանությունները նորագույն հայ գրականության մեջ:
Պողոսյան Աննա. «Սասնա Ծռերի» մոկաց պատումների գեղարվեստական հատկանիշների մասին:
Խաչատրյան Գուրգեն. Խորհրդատվությունը որպես գործողութան զարգացման միջոց «Սասնա ծռերում»:
Եղիազարյան Վանո. Գուսանը «Սասնա ծռերում»:
Բարամիձե Ցիրա. Սրբազան ծառը կովկասյան բազմազգ էպոսում, քրիստոնեության կերպարների լեզվում և «Վագրենավորը» պոեմում:
Աջիև Աբդուլակիմ. «Սասունցի Դավթի» և դաղստանյան էպոսի նման կերպարներն ու մոտիվները:
Փահլևանյան Ալինա. Երաժշտությունը «Սասնա ծռերում»:
Մունաև Իսմայիլ. Չեչենական երգեցողա-պատմական հերոսական «Իլլի» էպոսը:
Մամիսմեդիշվիլի Խվթիսո. Առասպելական ժողովուդների հիբրիսը կովկասյան ժողովուրդների բանահյուսության մեջ:
Մարտիրոսյան Հրաչ. Ծովինաը և երկվորյակների ծնունդը. վերակազմության փորձ:
Հայրապետյան Թամար. «Սասնա ծռերի» և հայկական հեքիաթների կրոնա-առասպելաբանական զուգահեռները:
Ղռեչյան Լուսինե. Երդմնազանցությունը հայկական և վրացական էպոսներում:
Զաքարյան Եվա. Էպիկական կերպարների ստեղծման ավանդույթը «Սասնա ծռերում»:
Հմայակյան Սիմոն. Էպիկական հերոսը ուրարտական արվեստում:
Ղարիբյան Ալինա. «Սասնա ծռերի» կանանց կերպարները և նրանց կովկասյան զուգահեռները:
Սահակյան Արծրուն. «Սասնա ծռերի» գեղարվեստական հայեցակարգը և կերպարների համակարգը:
Հմայակյան Մարգար. Առապելաբանական և էպիկական թեմաները հայ ժամանակակից քանդակագործության մեջ: