Բաժիններ՝

«Անասնագլխաքանակը 0.7-1.0 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը». Բաղիյան

«2012 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ անասնագլխաքանակի նվազման միտումներ չկան»,- անասնագլխաքանակի ներկայիս քանակի մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը:

Հիշեցնենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին, քննարկվում էր անասնագլխաքանակի անկման, անասնակերի պակասի պատճառով կենդանիների զանգվածային մորթի, մսի գների անկման ու տարեվերջին սպասվող թանկացումների հետևանքները:

Ըստ Գ. Բաղիյանի, սովորաբար տավարի և ոչխարի գլխաքանակի 40-45%-ի մորթն  իրականացվում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ակնկալվում է, որ տարեվերջին անասնագլխաքանակը 0.7-1.0%-ով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս