Լևոն Արոնյանը վերսկսում է պայքարը Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարում
Այսօր իսպանական Բիլբաո քաղաքում կսկսվի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով Սան Պաուլոյում կայացած 5 տուրից հետո 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, 6-րդ տուրում սև ֆիգուրներով կխաղա ռուս Սերգեյ Կարյակինի հետ: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) սպիտակներով կփորձի հաղթահարել մրցաշարային աղյուսակի առաջատար Ֆաբիանո Կարուանայի (Իտալիա) արգելքը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Վիշավանաթհան Անանդը (Հնդկաստան) սևերով կխաղա իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի հետ:
Բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին: Հետևե՛ք, պարտիաների ընթացքին SportArmenia-ի հետ:
Սան Պաուլոյում կայացած առաջին փուլից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
| Տ | Անուն | Երկիր | Վրկ. մ. | Մ. |
| 1 | Ֆաբիանո Կարուանա | 2785.7 | 11 | |
| 2 | Լևոն Արոնյան | 2823.2 | 7 | |
| 3 | Մագնուս Կարլսեն | 2837.8 | 6 | |
| 4 | Վիշվանաթհան Անանդ | 2780.2 | 5 | |
| 5 | Սերգեյ Կարյակին | 2770.2 | 3 | |
| 6 | Ֆրանսիսկո Վալեխո Պոնս | 2699.8 | 3 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

