Արտակ Եղիազարյանը չի առաջադրվելու
News.am-ի խմբագիր Արտակ Եղիազարյանը, ով հայտարարել էր, թե ցանկանում է Ավանի թիվ 1 ընտրատարածքում, հայտարարություն է տարածել.
«Ավանի հարգելի բնակիչներ,
Դեկտեմբերի 2-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ Ավանի թիվ 1 ընտրատարածքում. հոկտեմբերի 8-ին մեկնարկում է առաջադրման գործընթացը: Ինչպես շատերդ գիտեք, ես հայտարարել էի առաջադրվելու մտադրության մասին: Այս պահին ես կարծում եմ, որ իմ առաջադրվելը նպատակահարմար չէ և հայտարարում, որ չեմ առաջադրվելու հետևյալ նկատառումներից ելնելով.
ա. Ընտրություններին մասնակցելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք ես, ցավոք, չունեմ:
բ. Մեր երկրում ձեւավորված ընտրական արատավոր համակարգի պայմաններում, կարծում եմ, ընդդիմությունը չպետք է փոշիացնի իր ձայները, և նույնիսկ մեծամասնական ընտրատարածքներում պետք է հանդես գա մեկ միասնական թեկնածուով:
գ. Ուժերիս ներածին չափով և ողջամտության սահմաններում աջակցելու եմ ընդդիմության՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ներկայացուցչին, և բոլոր ընկերներիս, ծանոթներիս ու պարզապես մեր երկրի, մեր թաղամասի ապագայով մտահոգ մարդկանց կոչ եմ անում իրենց ձայնը տալ ընդդիմադիր թեկնածուին»: