Կախա Քալաձեն` Վրաստանի փոխվարչապետ
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով շուտով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կախա Քալաձեին առաջարկել է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կախա Քալաձեն երկար տարիներ կրել է Վրաստանի հավաքականի ավագի թևկապը, ինչպես նաև հաջողությամբ խաղացել է իտալական «Միլանի» կազմում: Մի քանի տարի առաջ ֆուտբոլիստը եկեղեցի է կառուցել իր հայրենի քաղաքում` Սամտրեդիայում: Քալաձեն նաև բանկ ունի Վրաստանում: Թեև Քալաձեն համամասնական ցուցակում առաջադրվել էր 1-ին տեղով, նա խորհրդարան անցավ մեծամասնական ընտրակարգով` արժանանալով Սամտրեդիայի ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությանը:
Ակնկալվում է, որ կառավարությունում նա զբաղեցնելու է տարածաշրջանային զարգացման ու ենթակառույցների նախարարի պաշտոնը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը