Նապոլիի ֆուտբոլիստը հարձակվել է լրագրողի վրա
«Նապոլիի» պաշտպան Սալվատորե Արոնիկան Իտալիայի առաջնության 7-րդ տուրի «Ուդինեզեի» հետ կայացած հանդիպումից (2:1) հետո հարձակվել է լրագրողի վրա: Այս մասին հաղորդում է Gazzetta Dello Sport-ը:
Արոնիկային դուր չեն եկել լրագրողի հարցերը, որից հետո ֆուտբոլիստը բռունցքներով հարձակվել է նրա վրա: Ավելի ուշ Արոնիկան ներողություն է խնդրել լրագրողից:
Նշենք, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում իտալացի ֆուտբոլիստին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը