Օսկանյանը գնալու է ԱԱԾ, բայց ցուցմունք չի տալու

Քիչառաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էէջին հետևյալ գրառումն է կատարել.

«Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով:

Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:

Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:

Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031