Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել (լրացված)
Այսօր ժամը 12-ին ԱԱԾ ներկայացավ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն շաբաթ օրը ծանուցագիր էր ուղարկել Վ. Օսկանյանին` սպառնալով չներկայանալու դեպքում նրան բերման ենթարկել:
Սակայն, ինչպես հայտնի է` այսօր առավոտյան Վ. Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը գնալու է ԱԱԾ, բայց որևէ ցուցմունք չի տալու:
ԱԱԾ-ում Վ. Օսկանյանը մնաց մոտավոապես 1 ժամ և այնդեղից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց, որ ինքը հրաժարվել է որևէ ցուցմունք տալ:
Քիչ առաջ ԱԱԾ-ի շենքից դուրս եկավ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Պարոն Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179 և 190 հոդվածներով: Խափանման միջոց չի ընտրվել, որևէ կերպ սահմանափակված չէ ո’չ գործունեությունը, ո’չ տեղաշարժը»,- ասաց Վ. Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հարցին, թե ի՞նչ մթնոլորտ էր տիրում ԱԱԾ ներսում, Տ. Աթանեսյանը պատասխանեց. «Աշխատանքային… պարոն Օսկանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, և մեղավոր չի ճանաչել, ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց հրաժարվել է»:
Փաստաբանի խոսքով` հարցեր չեն տրվել, քանի որ Վ. Օսկանյանը հարաժարվել է դրանց պատասխանել: Իսկ թե ե՞րբ է հաջորդ հարցաքննությունը, փաստաբանն ասաց, որ դեռևս չգիտեն, և դեռ իրենց չեն ասել այդ մասին:
Իսկ հարցին, թե որոշե՞լ եք` առաջադրվելո՞ւ եք առաջիկա նախագահական ընտրություններում, Վ. Օսկանյանը պատասխանեց. «Դեռևս այդպիսի որոշում չկա»:
Լրագրողի հարցին,թե ՀՀ գլխավոր դատախազի ներակայցրած միջնորդագրում փաստեր, թվեր կային ամրագրված և արդյո՞ք այդ փաստերը հորինվա՞ծ են, Վ. Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Գլխավոր դատախազը որևէ փաստ չի բերել, բերած թվերն էլ ունեն իրենց շատ պարզ բացատրությունը և որևէ հանցավոր արարք կամ հանցակազմ չեն կարող պարունակել»: Անդրադառնալով` որպես ավանս 1 միլիոն դոլարից ավելի գումար ձևակերպելուն, փաստաբանն ասաց. «Եթե ավանս ձևակերպելն այս երկրում հանցագործություն է, ուրեմն` շատ տխուր է մեր երկրի ապագան»: