Գործարկվել է .xxx պոռնո որոնողական համակարգը
Մեծահասակների .xxx պոռնո դոմենային տիրույթը կառավարող ICM Registry ընկերությունն գործարկել է Search.xxx որոնողական համակարգը: Այս մասին տեղեկացնում է techcrunch.com-ը: Որոնողական համակարգը նախատեսված է միայն պոռնո կայքեր որոնելու համար:
Նշենք, որ նոր որոնողական համակարգը օգտագործողների համար որոնման հարմարավետ ֆունկցիաներ ունի և պաշտպանում է համակարգիչը վիրուսներից և այլ վնասակար ծրագրերից, ինչպես նաև ապահովում է գաղտնիություն:
Նշենք, որ .xxx դոմենային տիրույթը գործարկվել է 2011թ. դեկտեմբերին: Ներկայում այդ դոմենային տիրույթում գրանցված են ավելի քան 240.000 կայք: