Ո՞ւմ են սպասում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»

Ոչ Հայ ազգային կոնգրեսը,  ոչ էլ «Ժառանգությունն» այս պահին պաշտոնապես չեն որոշել, թե ինչպես են քվեարկելու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացված միջնորդությանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ անձամբ իր համար ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած փաստերը համոզիչ չեն, և ինքը դեմ է քվեարկելու միջնորդությանը, իսկ թե ինչպես կքվեարկի խմբակցությունը` կորոշվի խմբակցության նիստում:

Իսկ ՀԱԿ-ում տրամադրությունները կարծես թե փոխվում են: Հնարավոր է` ընդդիմադիր այս կառույցի ներկայացուցիչները չեզոք դիրք ընդունեն. կամ` ձեռնպահ քվեարկեն, կամ ընդհանրապես չմասնակցեն քվեարկությանը:

Նրանք հիշել են, թե 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինչպիսի դերակատարում է ունեցել Վարդան Օսկանյանը, ով այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը, և հիմա` անկախ շարժառիթներից, չեն ցանկանում պաշտպանել նրան:

168.am-ի ՀԱԿ-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀԱԿ-ը հիմա փորձում է հնարավորինս տարանջատվել ԲՀԿ-ից` նրա արբանյակի կարգավիճակում չհայտնվելու համար: Այս քվեարկությունն, ըստ նույն աղբյուրների, ՀԱԿ-ում համարում են ինքնուրույն հանդես գալու բավական պատեհ առիթ:

Տեսանյութեր

Լրահոս