Հայ գիտնականները շաքարախտով հիվանդների համար առանց կալորիայի շաքար են հայտնագործել
Հայաստանի ԳԱԱ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստևիայից (լատ. Stevia rebaudiana (SrB)) քաղցր փոշի ստանալու տեխնոլոգիա են հայտնաբերել: Ինչպես նշել է նախագծի համահեղինակ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Միքայել Բաբախանյանը, ստևիան Հարավային և Կենտրոնական Ամերիկայում աճող մշակաբույս է: Ստևիայի մի քանի տեսակներից առևտրային նպատակով կիրառվում է «քաղցրահամը», որի կալորիականությունը զրոյական է:
Այն նաև նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի և ծանր մետաղների աղերի հեռացմանը: Նախագիծը ներկայացվել է «Ռոսսոտրուդնիչոստվո»-ի ներկայացուցչությունում: Նշվել է, որ բույսն աճեցվել է Նորագյուղում և Արմավիրի մարզում, ևս մեկ հողատարածք հատկացվել է Լեռնային Ղարաբաղում` Աղդամից 2 կմ հեռու:
Հետազոտություններն անց են կացվել բյուջետային և ինստիտուտի սեփական միջոցներով: