Կուբան – Թերեք. Պիզելլին մեկնարկային կազմում է, Օզբիլիսը` պահեստայինների նստարանին
Քիչ անց (19:00) կմեկնարկի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Կուբան» – «Թերեք» հանդիպումը: ՌՖՄ-ի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է թիմերի մեկնարկային կազմերը: «Կուբանում» հանդես եկող Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպաններից մեկը` Մարկոս Պիզելլին, խաղադաշտ կմտնի իր թիմի մեկնարկային կազմում, իսկ մյուսը` Արազ Օզբիլիսը, պահեստայինների նստարանին է:
Հիշեցնենք, որ այս պահին «Կուբանը» վաստակած 13 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում, իսկ «Թերեքը» 19 միավորով 4-րդն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը