
«Facebook»-ի բաժնետոմսերի գներն աճել են նոր ծառայության շնորհիվ

«Facebook» սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը Nasdaq աճուրդում կտրուկ աճել է: Այս ամենի պատճառը սոցցանցի նոր` «Facebook Gifts» ծառայության մեկնարկն է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Nasdaq աճուրդում Facebook-ի մեկ բաժնետոմսի գինը տատանվել է 21.66-21.95 դոլարի սահմանում: Այդպիսով գրանցելով 6,6 տոկոսով ավելի ցուցանիշ, քան նախորդ օրը:
Հիշեցնենք, որ 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ իրական նվերներ կարելի է ուղարկել «Facebook»-ի միջոցով: «Facebook» սոցցանցը ներկայացրել էր իր նոր ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին միմյանց նյութական նվերներ ուղարկել: «Facebook Gifts» կոչվող ծառայությունն, ինչպես և կանխատեսում էին վերլուծաբանները` «Facebook»-ին հնարավորություն տվեց մեծացնել իր եկամուտները և մրցակցության մեջ մտնել Amazon.com-ի և eBay-ի հետ: