Շարմազանովը ցավում է ԲՀԿ-ի համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի կողմից երեկվա տարածած հայտարարությունը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հետևյալ կերպ է մեկնաբանել.

«Կնշեմ, որ մի կուսակցություն, որը  Հանրապետական կուսակցության հետ այս տարիների ընթացքում եղել է իշխանության մաս, կիսել է պատասխանատվությունը, մեզ հետ միասին իրականացրել է ժողովրդավարական բարեփոխումներ, ունի կարծիք, որ Հայաստանում կարող է լինել քաղաքական հետապնդում անձի կամ քաղաքական ուժի նկատմամբ: Կարծում եմ՝ մեր գործընկերները եթե հետ նայեն և տեսնեն մեր միասնական աշխատանքը, ապա կտեսնեն, որ որևէ քաղաքական հետապնդում ՀՀ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում չի կարող լինել, այլ  ՀՀ-ն այդ տարիների ընթացքում գնում է ժողովրդավարության զարգացման ճանպարհով:

Կարծում եմ, որ սա զգացմունքային և անհիմն հայտարարություն է, և կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մեր գործընկերները ևս կհամոզվեն, որ ՀՀ-ը գնում է ոչ թե քաղաքական ռեպրեսիաների, այլ ժողովրդավարության խորացման ճանապարհով, կոռումպցիայի դեմ պայքարի ճանապարհով, որը լինելու է շատ հստակ, ուղիղ և լուրջ միջոցներով: Այդ հայտարարությունը շատ տարօրինակ էր մեզ համար, և, բնականաբար, համամիտ չեմ»:

Շարմազանովը նաև հավելել է, թե ինքն ափսոսում է, որ ԲՀԿ-ն նման հայտարարությամբ է հանդես եկել:

Տեսանյութեր

Լրահոս