Բաժիններ՝

Արսեն Վենգեր. 2 հիմար գոլ բաց թողեցինք

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունից (1:2) հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի թաքցրել հիասթափությունը:

«Առաջին 20 րոպեներին մենք փոքր-ինչ լարված էինք խաղում, բայց այդուհետ մտանք խաղի մեջ և չպետք է պարտվեինք: Ցավալի է, որ սեփական հարկի տակ էինք խաղում և երկու հիմար գոլ ընդունեցինք: Չի կարելի նման գոլեր բաց թողնել:

Տղաները ոչ մի ջանք չխնայեցին, և ոչ-ոքիի հաստատ արժանի էին: Այդուհանդերձ, մտադիր չենք գլուխներս կախել: Կշարունակենք նույն ոգով խաղալ մեր ֆուտբոլը»,- Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս