Բաժիններ՝

Տորես. Արսենալի հետ խաղն առաջին լուրջ փորձությունն էր

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսն Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Արսենալի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) ընդգծել է այս արդյունքի կարևորությունը:

«Մեզ համար շատ կարևոր է հաղթել թոփ-ակումբների հետ խաղերը: Հենց այս բնագավառում խնդրի պատճառով անցած տարի մենք չհայտնվեցինք լավագույն քառյակում:

Սա մեր առաջին լուրջ փորձությունն էր ու մենք վաստակեցինք երեք միավոր: Ես միշտ իմ առջև նպատակ եմ դնում ավելացնել: «Չելսիում» սկիզբն ինձ համար լավ չդասավորվեց, բայց հիմա ես հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ կատարվում է:

Մենք մեծ թիմ ունենք», – Տորեսի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս