
Արմավիրի մարզի դատախազի նախկին տեղակալի որդին կալանավորվեց

2012թ. սեպտեմբերի 26-ին, Արմավիր քաղաքի բենզալցակայաններից մեկում կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել էր Արմավիրի մարզի դատախազի տեղակալի որդին՝ Սևակ Մինասյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հարուցված քրեական գործի շրջանկներում:
Այսօր, Սևակ Մինասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփանի հրամանով Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը այսօր ազատվել է աշխատանքից: Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալությանը հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Ս. Մինասյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բարոյական պատասխանատվություն զգալու պատճառով: