Բաժիններ՝

Իսպանիան 40 միլիարդ եվրոյի միջազգային ֆինանսական օգնություն կխնդրի

Իսպանիայի իշխանությունները 40 միլիարդ եվրոյի միջազգային ֆինանսական օգնություն կխնդրեն` բանկային ոլորտի վերակապիտալիզացման նպատակով:

Հայտարարություն է արվել երկրի խոշորագույն բանկերում իրականացված ստուգումների արդյունքների  հրապարակումից հետո, որը իրականացել է Оliver Wyman աուդիտային ընկերությունը:

Ներկայացված տվյալների համաձայն, ոլորտի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 53,7 միլիարդ եվրոյից մինչեւ 59,3 միլիարդ եվրո (վատագույն սցենարի դեպքում): Անհրաժեշտ գումարի երկու երրորդը կհատկացնի Եվրոպական միությունը, իսկ մնացած միջոցները կհայթայթվեն երկրի ներսում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ Оliver Wyman-ը  երկրի 14 խոշորագույն բանկերում սթրես-տեստեր է իրականացրել, որոնց ձեռքերում են գտնվում Իսպանիայի բանկային համակարգի ակտիվների 90 տոկոսը: Պարզվել է, որ ամենաշատը լրացուցիչ միջոցների կարիք ունի Bankia-ն, որին անհրաժեշտ է 24,7 միլիարդ եվրո: Այնուհետու հաջորդում են Catalunya Caixa, Novagalicia, Banco de Valencia, Banko Popular, Banco Mare Nostrum բանկերը:

Միեւնույն ժամանակ պարզվել է, որ առանց լրացուցիչ միջոցների կարող են գոյատեւել 7 բանկ` Santander, BBVA, Caixa, Sabadell, Kutcha Bank, Bankinter եւ Unicaja-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս