Ծխախոտի ծուխը բացասաբար է ազդում ուղեղի ֆունկցիայի վրա
Երկար ժամանակ ծխախոտի ծուխ շնչելը բացասական ազդեցություն է ունենում ուղեղի ֆունկցիայի վրա: Ըստ health.com-ի` կատարած հետազոտությունների արդյունքում նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները:
Մարդիկ, ովքեր ապրում կամ երկար ժամանակ են անցկացնում ծխողների հետ, վնասում են իրենց հիշողությունը:
Գիտնականները հետևել են պասիվ ծխողների և առհասարակ չծխողների առողջությանը: Պասիվ ծխողների խմբում ընդգրկվել են մարդիկ, ովքեր շաբաթվա ընթացքում 25 ժամ են անցկացնում ծխողների շրջապատում: Նրանց առողջությանը բրիտանացի գիտնականները հետևել են շուրջ 4.5 տարի: Ուսումնասիրության ավարտին գիտնականները երկու խմբերի անդամներին առաջարկել են թեստ լրացնել. թեստը ցույց է տվել, որ պասիվ ծխողների հիշողությունը շատ ավելի թույլ է եղել, քան ծխախոտի ծուխը քիչ շնչածներինը: