Հայ «ֆեյսբուքիստների» թիվը շեշտակի աճում է

Facebook սոցիալական ցանցը մեծ թափով զարգանում է և ռեկորդային թվով օգտատերեր հավաքում ինչպես՝ ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։ Մասնավորապես, այս պահի դրությամբ, հենց Facebook-ի տվյալներով, հայաստանցի օգտատերերի թիվը գերազանցում է 330 հազարը։ Մինչդեռ ինտերնետի վիճակագրությամբ զբաղվող www.internetworldstats.com կայքի տվյալներով՝ 2012թ. մարտի 31-ի դրությամբ՝ Հայաստանից գրանցված էր 282700 Facebook-ի օգտատեր։ Այսինքն, 6 ամսվա ընթացքում հայաստանցի «ֆեյսբուքիստների» թիվն աճել է շուրջ 50 հազարով։ Հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանում ինտերնետից օգտվում է շուրջ 1.4 միլիոն մարդ՝ կարելի է պնդել, որ Facebook-ի  հայ օգտատերերի թիվը դեռ կաճի։

Նշենք, որ Facebook-ի տարածման հետ միաժամանակ, ակտիվանում են նաև, այսպես կոչված,  ցանցային առաջխաղացմամբ զբաղվող ընկերություններն ու անհատները։

Եթե պարզ արտահայտվենք, վերջիներս զբաղված են Facebook-ում Like-եր վաճառելով, քանի որ Like-ն արդեն դարձել է իր գինն ունեցող առուծախի առարկա։ Իսկ թե այդ առուծախն ինչպես է ազդում Հայաստանի լրատվական դաշտի ու մասնավորապես ինտերնետ լրատվության վրա, կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930