Բաժիններ՝

Կակայի փոխարեն վաղուց հեռացած կլինեի Ռեալից. Դանի Ալվես

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, ովքեր իր հայրենակից Կակային խաղաժամանակ չեն տրամադրում:

«Եթե ես լինեի Կակայի փոխարեն, ապա վաղուց հեռացած կլինեի «Ռեալից»: Ես տխրում եմ, երբ ամեն անգամ նրան տեսնում եմ պահեստայինների նստարանին, չէ որ նա հիասքանչ խաղացող է:

Նա հասել է այնպիսի բարձունքների, որի մասին շատ ֆուտբոլիստներ կարող են երազել` Կական դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, իսկ այժմ անգամ տարրական հարգանքի չի արժանանում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ընդհանրապես չեմ հարգում «Ռեալի» ղեկավարությանը»- Դանի Ալվեսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930