Բաժիններ՝

Չափից շատ աղ օգտագործելը լուրջ վնասներ է հասցնում երեխայի առողջությանը

Երեխաները նույնքան աղ են օգտագործում, որքան մեծահասակները: CNN-ի հաղորդմամբ` մեծահասակները հաճախ չափից շատ աղ են օգտագործում, ինչը լուրջ առողջական խնդիրներ է առաջացնում. բարձրանում է արյան ճնշումը, որն էլ իր հերթին՝ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: «Pediatrics» ամսագրում տպագրված հետազոտությունը պնդում է, որ եթե ավելորդ քաշ ունեցող երեխան նույնքան աղ է օգտագործում, որքան մեծահասակները, այս նույն վտանգները սպառնում են նաև նրանց:

Հետազոտությունը նշում է, որ մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում 2300 միլիգրամ աղ է օգտագործում (1 թեյի գդալ): Երեխաները հաճախ գերազանցում են այս թիվը` օրվա ընթացքում օգտագործելով 3400 միլիգրամ աղ: Գիտնականները պարզել են, որ եթե ավելորդ քաշ ունեցող երեխաները օգտագործած աղի քանակն ավելացնում են 1000 միլիգրամով, ապա 74%-ով մեծանում է արյան բարձր ճնշում ունենալու հավանականությունը: Հետազոտությունն ընդգրկել է 8-18 տարեկան 6200 երեխայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս