Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբներից լավագույն կայքը Բարսելոնայինն է
ՈւԵՖԱ-ն անցկացրել է հատուկ հետազոտություն և պարզել է, որ կատալոնական «Բարսելոնայի» կայքը լավագույնն է այս տարի Չեմպիոնների լիգային մասնակցող թիմերի կայքերի շրջանում։ Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են տեքստի որակը, լեզուների քանակը, որոնցով գործում է կայքը, հասանելիությունը, մեդիա բովանդակությունը (նկարներ, տեսանյութեր) և այլն։
«Բարսելոնայի» կայքը հավաքել է 93 միավոր։ Նրան մեկ միավոր զիջում է «Մանչեսթեր Սիթին», երրորդը տեղի կիսում են «Բենֆիկան» և Կիևի «Դինամոն» (91)։ Վատագույն կայքերն ունեն «Անդրելեխտը», Դորտմունդի «Բորուսիան» և ԲԱՏԷ-ն։
Հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը