Բաժիններ՝

Յուրգեն Կլինսման. Բորուսիան և Մանչեսթեր Սիթին կարող են հաղթել Չեմպիոնների լիգան

Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին, իսկ այժմ ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը խոսել է վաղը մեկնարկող Չեմպիոնների լիգայի մասին:

«Դորտմունդի «Բորուսիան» և «Մանչեսթեր Սիթին» այն ակումբներն են, որոնք կարող են անակնկալ մատուցել և հաղթել Չեմպիոնների լիգան: «Սիթին» իմ կարծիքով ավելի ուժեղ է, քան օրինակ՝ «Չելսին»: Ինչ վերաբերում է «Դորտմունդին», ապա նրանք պետք է գիտակցեն, որ Չեմպիոնների լիգան այլ մրցաշար է և տարբերվում է Բունդեսլիգայից:

Շատ կարևոր պահ է ճիշտ ժամանակին լավ մարզավիճակում հայտնվելը: Անհնար է ողջ մրցաշրջանի ընթացքում բարձունքի վրա լինել: Կարևորը, որ լավ ելույթները լինեն պատասխանատու հանդիպումների ժամանակ», – Կլինսմանի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930