Բաժիններ՝

Մանկական հասակում տարած սթրեսները՝ թմրամիջոցներից կախվածության պատճառ

«American Journal Psychiatry» ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները պնդում են, որ մանկության շրջանում հաճախակի սթրեսները մեծացնում են հետագայում թմրանյութերից կախվածության մեջ ընկնելու հնարավորությունը: Քեմբրիջի համալսարանի գիտնականները նպատակ են ունեցել վեր հանել բոլոր այն պատճառները, որոնք հետագայում թմրամիջոցներից կախվածության կարող են հանգեցնել:

Հետազոտող խմբի ղեկավար Քարեն Իրսչենի խոսքով` վաղուց ապացուցված է, որ  մանկական հասակում տարած սթրեսները հետագայում ազդեցություն են թողնում մարդու վարքագծի վրա. «Այժմ հայտնի է, որ դրանք կարող են նաև թմրամիջոցներից կախվածության պատճառ դառնալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս