42.962 անգամ դիտված YouTube-յան տեսահոլովակն արդեն հասցրել է արժանանալ ունկնդիրների բուռն արձագանքին: Տեսաերիզի տակ թողնված մի քանի տասնյակ գրառումները վկայում են այն մասին, որ աֆրոամերիկուհին հռչակ է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում և Հայաստանում, այլև Իսպանիայում, Գերմանիայում և Արմենչիկի արվեստը սիրող շատ այլ երկրների հանրության շրջանում:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ գյուղը մանկապարտեզ չունի, Լենուղի գյուղի գյուղապետ Գեղամ Ղազարյանը պատասխանեց. «Բյուջե չկա: Գյուղն ունի 28 մլն դրամ բյուջե, իսկ մանկապարտեզ սարքելու համար 15-20 մլն դրամ գումար է հարկավոր»: Նաև հավելեց. «ԱԺ ընտրությունների ժամանակ եկան, խոստացան, որ կօգնեն կառուցել, բայց այդպես էլ մնաց: ՄԱՊ-ն էր խոստացել օգնություն հատկացնել, բայց մասնագետները եկան-ասացին, որ շենքը վթարային է, և այն պետք է քանդվի և նորից կառուցվի: Շատ ծախսերի պատճառով, աշխատանքներն անգամ չսկսվեցին»:
Ճապոնական Kiyodo գործակալությունը հաղորդում է, որ 1000 ձկնորսական նավերից բաղկացած չինական նավատորմն այժմ շարժվում է Ճապոնիայի վերահսկղության տակ գտնվող կղզիներ՝ հաստատելու Պեկինի իրավունքները այդ տարածքի վրա: Ակնկալվում է, որ արդեն օրվա ընթացքում նավատորմը կարող է հասնել կղզիներ:
Ի դեպ, գովազդում չի նշվում iPhone 5-ի մի շարք նոր ֆունկցիաների մասին, ինչպիսիք են` FaceTime, iCloud ծրագրերը, ինտեգրումը iTunes-ին և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ Apple-Samsung «պատերազմը» դեռեւս շարունակվում է:
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտում մեկնարկել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ստեփանակերտում գիտաժողովի մասնակիցներին:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Հայաստանաբնակ եզդիները սեպտեմբերի 29-ից կունենան իրենց սրբավայրը: Սրբավայրը կառուցվել է Այղր լճի շրջակայքում, Ուկրաինայում ապրող եզդի մեծահարուսների կողմից կատարված ներդրումներով:
Մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, սակայն տուժածների մեծամասնությանը անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, նրանք կբուժվեն ամբուլատոր եղանակով:
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հերթական անգամ քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին «Սևիլյայի» հետ կայացած արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվելուց հետո:
Պեկին և Գուանչժոու քաղաքներում ճապոնական դպրոցները փակվել են նվազագույնը 2 օրով: Ցուցարարների հարձակմանն են ենթարկվել Panasonic ընկերության 3 գործարաններ: Ընկերության ղեկավարությունը երկուշաբթին և երեքշաբթին հայտարարել է հանգստյան օրեր:
Քիշնևում միջոցառումը կազմակերպել են Ունիոնիստական միությունն ու «Գործողություն-2012» քաղաքացիական հարթակը, որը միավորում է ոչ կառավարական կազմակերպություններին ու քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս Մոլդովան Ռումինիայի հետ միավորելու օգտին:
Օլանդի և Ալիևի հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
I began my career by playing the piano. The Beatles played a great role as well. Their songs and their creativity affected me, and the Trapeze is where my big career started from.
««Ռոսնավթի» և «Գազպրոմի» բաժնետոմսերի դիվիդենտներից ստացվող պետական եկամուտները պետք է ոչ թե փոխանցվեն «Ռոսնավթգազի» հաշվին, այլ պետք է փոխանցվեն Ազգային բարեկեցության հիմնադրամ»,- այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Նրա խոսքով` այդ «բեմադրության» արդյունքում «ատկատների թվերը կաճեն, ու կսկսեն խոսել` ախպեր, գիտե՞ս` գողանալն ինչքան է դժվարացել»»: Ըստ ՆԺԿ նախագահի` «ախպերական» հարաբերությունները, «դու»-ով դիմելաձևը մտել է նույնիսկ կառավարություն, ինչը շատ բացասական է:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանի բաց նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին բանաձևը կասկած է առաջացնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ) ու ԱԷՄԳ-ին իրենց երկրի անդամակցության նպատակահարմարության մասին:
«ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Le Parisien-ին տված հարցազրույցում խոսել է իր նպատակների մասին:
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Սուդանի կառավարությունից խիստ կերպով պահանջել է ապահովել Գերմանիայի դեսպանատան անվտանգությունը:
We have numerously written that the main thing the government is sensitive about is statistics.
Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, Սիչուան նահանգի վարչական կենտրոն համարվող Չենդու քաղաքից 750 կմ հարավ-արևմուտք գտնվող Պանչժիխուա քաղաքի ածխահանքում: Վթարի պահին հանքում գտնվել է 154 հանքափոր:
Ռուս տիեզերագնացներ Գենադի Պադալկան, Սերգեյ Ռեյինն ու ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ջո Աքաբան վայրէջք են կատարել Ղազախստանի տափաստաններում` վաղ առավոտյան:
Այս դեպքի առիթով նրանք դիմել են ոստիկանություն, գրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում, և պատրաստակամ են ցանկալի արդյունքի հասնելու համար շարունակել պայքարը ծառահատումների դեմ։
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ընդգծել է, որ հավաքականի դռները փակ չեն «Սթոք Սիթիի» 32-ամյան հարձակվող Մայքլ Օուենի համար:
Hurriyet-ի կարծիքով՝ այս միջոցառումը կարող է լրացուցիչ սրել Երևան-Բաքու հարաբերությունները, մանավանդ, որ ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Բաքուն բարելավել է իր հարաբերությունները Եվրոպայի հետ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը վերջերս գովել է այդ երկիրը, իսկ նախագահ Ալիևը Փարիզ է մեկնում»: Ի դեպ, Փարիզում Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման հիմնական քննարկման թեման է լինելու Ղարաբաղի հարցը:
Սուրբ Խաչի տոնը առավել նշանակություն է ստացել VII դարի առաջին կեսին պարսից գերությունից Խաչի վերադարձից հետո: 610 թվականին պարսից Խոսրով արքան հարձակվել էր Բյուզանդական կայսրության վրա: Պարսիկնեըր զավթել էին Երուսաղեմը եւ գրավել Քրիստոսի Խաչը (614 թ.):
Անվտանգության ու համագործակցության ամերիկա-ճապոնական պայմանագիրը ստորագրվել է 1951թ. և փոփոխությունների է ենթարկվել 1960թ.:
Սալամատինի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և Սաֆար Աբիևի՝ Ուկրաինա կատարելիք այցի հարցը:
2000 թվականի Սիդնեյի Օլիմպիադայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Վարդերես Սամուրղաշևը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: