Տևեսը շնորհակալություն է հայտնում Մանչեսթեր Սիթիի երկրպագուներին
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսն ուրախ է, որ իրեն կրկին հաջողվել է թիմի կարևոր մասը դառնալ:
«Ես չգիտեմ` «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների կուռքն եմ, թե ոչ, սակայն ես անչափ շնորհակալ եմ նրանց: Նրանք ինձ միշտ լավ են վերաբերվել, անգամ այն ժամանակ, երբ ես խնդիրներ ունեի ակումբի ղեկավարության հետ: Նրանք միշտ ուրախ են ինձ խաղադաշտում տեսնելով, դա ինձ համար շատ կարևոր է:
«Սիթիում» ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի նվաճել նոր տիտղոսներ, ինչի համար մենք մարզվում ու խաղում ենք», – Տևեսի խոսքերն է մեջբերում Guardian-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը