
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են սպանության համար հետախուզվողին

Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ավագիմյանին, որը հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք:
Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ Վ. Ավագիմյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: