8 միլիոնի գողը ձերբակալվել է

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ և 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը:

Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ գողոնն առգրավված է:

Գ. Մարգարյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930