![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման շուրջ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/rus-vostikan.jpg)
Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որում նշել է վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման մասին: «Ռուսաստանում քաղաքական արդարադատության կիրառման մասին» բանաձևում արտահայտված է մտահոգություն մի շարք օրենքների ընդունան վերաբերյալ՝ մտքի ազատությանը սահմանափակելով, որոնք Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով «կարող են կիրառվել ընդդիմության և քաղաքացիական հարակության դեմ»: Այս մասին հաղորդում է interfax-ը:
Եվրոպական խորհրդարանականները հիշեցնում են, որ Ռուսաստանը, որպես Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ, իր վրա որոշակի պարտավորություններ է ստանձնել, որ «ԵՄ և Ռուսաստանի կառուցողական հարաբերությունները կախված են նրանց ուժեղացումից, որոնք ուղղված են դեմոկրատիայի, մարդու իրավունքների պաշտպանության պահպանման վրա»: Եվրախորհրդարանը հիշեցնում է իշխանություններին, որ ժամանակակից և զարգացող հասարակությանը անհրաժեշտ է պահպանել քաղաքացու անհատական և խմբակային օրենեքրը, որպեսզի կարողանան պաշտպանել քաղաքական հետապնդումից այն քաղաքացիներին, որոնք ֆինանսական հովանավորչություն են ստանում արտասահմանյան հիմնադրամներից»: