ՄԱԿ-ի նորանշանակ հատուկ բանագնացը հանդիպել է Ասադին

ՄԱԿ-ի Սիրիայի գործով նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ տալու բանակցություններ վարելու նպատակով: Այդ մասին հայտնում է սիրիական պետական հեռուստատեսությունը: Հինգշաբթի օրվանից՝ ժամանումից սկսած Բարհիմին բանակցել է երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իր պաշտոնավարման ընթացքում սա բանագնացի առաջին այցն է Սիրիա: ՄԱԿ-ի նախորդ հատուկ բանագնաց Քոֆի Անանը լքել էր այդ պաշտոնը անցյալ ամիս՝ ՄԱԿ-ի խաղաղ կարգավորման ծրագրի տապալումից հետո: Ավելի քան 20000 մարդ սպանվել են և մոտավորապես 2 մլն ստիպված են եղել լքել տները նախորդ տարվա գարնանից՝ Սիրիայի կառավարության դեմ հակակառավարական ցույցերը սկսվելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս