
Տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգին հուղարկավորեցին Ատլանտյան օվկիանոսում

Աշխարհի ամենահայտնի ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հուղարկավորությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը ԱՄՆ-ում, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նա առաջինն էր, ով ոտք դրեց Լուսնի վրա:
Ըստ ամերիկյան ռազմա-ծովային ուժերի ավանդույթի, որտեղ նա ծառայում էր որպես փորձարկու-օդաչու, նրա աճյունը հանգրվանել է Ատլանտյան օվկիանոսի հատակում: «Ֆիլիպինյան ծով» հրթիռային հածանավը Արմսթրոնգի բարեկամների և մոտ ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Ֆլորիդա նահանգի Մեյպորտ ՌԾՈՒ-ի բազայից:
Պատվո պահակները երեք անգամ կրակել են երկինք, որից հետո տիեզերագնացի այրին աճյունն իջեցրել է օվկիանոս:
Ուրբաթ օրն ԱՄՆ-ի նախագահի հրամանով ամբողջ երկրի կառավարական շենքերի և ռազմական շինությունների դրոշներն իջեցվել են որպես հարգանքի տուրք Արմսթրոնգի հիշատակին:
Տիեզերագնացը մահացել է օգոստոսի 25-ին 82 տարեկանում սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: