«Աստծուց հայցում եմ, որ նման ողբերգություն տեղի չունենա որևէ ժողովրդի հետ: Սիրելի հայ ժողովուրդին մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի հարգարժան կառավարությանը` փառք»:
«Ընտրություններին հայեր շատ են ներկայացված, բայց պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություն ունեն չորս հայ»,- պարզաբանել է Ջավախահայերի միության ղեկավարը:
168.am-ի թղթակիցը զանգահարել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին, որպեսզի մեկնաբանություն խնդրի ՀՀ ԱՎԾ հրապարակած ներդրումների ցուցանիշների վերաբերյալ։ Պրն Մինասյանը, նշելով, որ չի ծանոթացել փաստաթղթին՝ խորհուրդ է տվել զանգահարել Արդյունաբերության նախարարություն։
Այս իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ Ռուսաստանի համար կարող է գործել նաև բումերանգի էֆեկտը, և դա այսօր մեծապես կախված է Արևմուտքի վերաբերմունքից ու գործողություններից: Այսինքն` եթե միջազգային հանրությունը` նույն ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը համարժեք արձագանքեն Սերժ Սարգսյանի ուղերձներին, դա կարող է փոխել ոչ միայն հասարակական տրամադրությունները, այլև, այսպես ասած` «համարձակություն հաղորդել» իշխանություններին` Ռուսաստանին «ոչ» ասելու և Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու անիրականանալի թվացող գործում:
շատ ծանր ու շատ դժվար կլինի բանակցել մի երկրի հետ, որտեղ մարդասպանին հասարակությանը ներկայացնում են օրինակելի կերպարով: Հայկական կողմը պետք է զգուշավոր ու պահպանողական կեցվածք ընդունի: Չեմ պատկերացնում, որ սրանից հետո, օրինակ, բանակցությունների սեղանի շուրջ նստենք Ի. Ալիևի հետ:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի Կառավարության որոշումը քննարկելու համար Ագային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առիթով արդեն ստորագրահավաք է անցկացվում: 168.am-ին այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Այլևս մենք դեմ ենք այդ երկրի հետ թե քաղաքական, թե տնտեսական և թե ցանկացած այլ առնչություն ունենալուն», գրված է շարժման հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցները ծաղիկներ են դրել Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին և դիտել հուշահամալիրի պատկերասրահի և թանգարանի ցուցադրությունները:
Հայ շախմատիստներից լավագույնը շարունակում է մնալ Լևոն Արոնյանը, ով երկրորդն է վարկանշային աղյուսակում։ Լավագույն հարյուրի մեջ Հայաստանը ներկայացված է 5 շախմատիստով։
Որպես կանոն՝ նախընտրական տարում ներդրումային աշխուժություն որևէ երկրում չի լինում՝ ոչ զարգացած, ոչ զարգացող երկրներում» 168.am-ին Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված ներդրումների նվազումը։
Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով:
Կարծում եմ, որ նախապայմաններից մեկը պետք է լինի այն, որ Հունգարական կառավարությունը Ռամիլ Սաֆարովին հայտարարի միջազգային հետախուզում, որպես իր երկրի տարածքում հանցագործություն գործած և Հունգարական իրավասու դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձի, որն իր պատիժը չի կրել ոչ Հունգարիայում ոչ էլ այլ պետության տարածքում:
Ստեղծված իրավիճակում համարժեք գործելու դեպքում՝ հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության հարցում կարող է կատարվածից որոշակի դիվիդենտներ ստանալ: Սակայն հայկական դիվանագիտության անգործությունն արդարացնելու և դեմքը փրկելու նպատակով հրապարակայնորեն նման գնահատականներ հնչեցնելը, մեղմ ասած, կոռեկտ չէ և բացահայտում է ստեղծված իրավիճակից ևս քարոզչական օգուտներ ստանալու՝ իշխանության մտադրությունը:
Rippi-ի մուտքն ամառ սկանդալային էր, իսկ ընթացքը, ինչպես երգչուհին է ասել է BRAVO.am-ի հետ զրույցում, եղել է սիրով լի. «Այս երեք ամիսն ինձ համար նշանավորվել է շատ կարևոր իրադարձություններով, որոնց մասին դեռևս նախընտրում է լռել: Լավ ամառ էր, որը երկար կհիշեմ»,- ասել է նա: Նա մեկնել է Իտալիա` հանգիստ վայելելու, բայց պարզվում է` չի հաջողվել: […]
Համաձայն Reuters/Ipsos-ի հարցման, որի արդյունքները հրապարակվել են երեկ, գրանցված ընտրողների 31 տոկոսը Ռոմնիին տեսնում է որպես նախագահ: Օգոստոսի 27-ին հանրապետականին «գրավիչ» էր համարել միան քվեարկողների 26 տոկոսը:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին նշեց. «Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ա
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը կոչ է անում այն մարդկանց, ովքեր ամռան ընթացքում հանգստացել են այգում, իսկ նրանց թիվը հասնում է 10 հազարի, ուշադիր լինել եւ հետեւել սեփական առողջությանը եւ ինքնազգացողության փոքր ինչ վատթարացման դեպքում դիմել բժշկի:
«Ադրբեջանն իր տեսակետից արել է այն, ինչ ճիշտ է համարել: Հայաստանը պետք է անդրադառնա այս խնդրին, բայց նույն սրությամբ պետք է անդրադառնալ նաև մեր ներսում եղած խնդիրներին»:
Դպրոցի բակում հավաքվածները պատմել են, որ Ս. Հովհաննիսյանը երեխային բերել է դպրոց` սեպտեմբերի 1-ի առթիվ, և որոշ ժամանակ անց լսել են ձայներ և նկատել են, որ ինչ որ երիտասարդ հարվածել է այդ կնոջը:
«Հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ մարզավիճակ է ձեռք բերել և նրան կանգնեցնելը շատ բարդ է: Հայ ֆուտբոլիստն առաջնության 7 խաղում 11 գոլ է խփել»,- գրում է Givemefootball-ը:
«12-ամյա դպրոցներում Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի: Խնդիրներից մեկն այն է, որ կրթությունը սկսվում է վեց տարեկանից: Աշխարհի բազմաթիվ երկրներում կրթությունը սկսվում հինգ, նաև չորս տարեկանից»,- այսօրվա ասուլիսում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Մեր իշխանություններին եք մեղադրում, ո՞ւր եք այ գրանտակեր, եվրոպաների ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կողմնակիցներ, իրավապաշտպաններ: Դե ձեր խողովակներով, կապերով բարձրաձայնեք, մի բան արեք, հասեք նրան, որ ամբողջ աշխարհը դատապարտի…
Վերջին տվյալներով՝ աճուրդին մասնակցել էր արդեն 10 մարդ, իսկ գինը դեռ չեր անցնում է 10 դոլար 50 սենթը:
«Նման պետության հե՞տ են մեզ առաջարկում համագործակցել, գնալ զիջումների՞: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք կարող էին ՀՀ իշխանությունները կանխել այն, չեմ կարող պատասխանել: Բայց հայկական կողմի դիրքորոշումն ու պատասխան ռեակցիան միանգամայն բնական են»:
Ակցիայի կազմակերպիչները ձվեր և հոտած բիբարներ են նետել հյուպատոսարանի և այրված դրոշի ուղղությամբ:
«Ու եթե նրանք չեչեններ են կամ կիստիններ (էթնիկ չեչեններ, որ ապրում են Վրաստանում), դա մեծ վտանգ է ներկայացնում, ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինի»,- կարծում է Գեորգի Կարկարաշվիլին:
Մի շարք հեղինակավոր պարբերականներ արդեն հրապարակումներով անդրադարձել են Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների խզման խնդրին:
Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը և ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու:
Հայ հաքերները անպատասխան չեն թողել երեկադրբեջանական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը: Armenian Cyber Army հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական econews.az կայքը, իսկ կոտրված կայքում թողել` «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է» գրությունը՝ խոստանալով այդքանով չբավարարվել: Դրան այնուհետև հաջորդել է տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական AsSert հաքերային խմբավորման կողմից որպես պատասխան հարված կոտրվել է Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը:
Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33.6 մլն ԱՄՆ դոլար: