Արտարժույթի փոխարժեքի շաբաթական ամփոփ տվյալները
Օգոստոսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76 միլիոն 303 հազար 928 ԱՄՆ դոլար 408.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94 միլիոն 328 հազար 510 ԱՄՆ դոլար 410.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10.750.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 408.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4.200.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 միլիոն 223 հազար 243 եվրո 510.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 10 միլիոն 186 հազար 911 եվրո 514.27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 775 միլիոն 733 հազար 136 ՌԴ ռուբլի 12.66 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 134 միլիոն 641 հազար 048 ՌԴ ռուբլի 12.87 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33.6 մլն ԱՄՆ դոլար: