Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` բողոքի ակցիայի վերջում դեսպանատան տարածքում հայտնվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մի աշխատակից, ով պարզապես գրանցել է ցույցի կազմակերպիչների անունները` նշելով, որ պաշտպանության համար ահազանգ է ստացվել դեսպանությունից:
Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարևորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների մասնագիտական ու մարդկային որակներին, ձեր ծնողների ուշադրությանն ու խնամքին: Այդ ամենն արվում է ձեզ համար, անձամբ ձեզնից յուրաքանչյուրի համար և մեծ հաշվով մեր երկրի համար: Ես էլի առիթներ եմ ունեցել ասելու և հիմա էլ կրկնում եմ. Հայաստանը կարող է լինել միայն կրթված: Այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ:
Օգոստոսի 26-31-ն անցկացված գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 120 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Երեկվա անհաջող ելույթից հետո կանանց հավաքականում տեղի է ունեցել մեկ փոփոխություն. Լիլիթ Գալոյանի փոխարեն կխաղա Աննա Հայրապետյանը։
Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է նողկալի հանցագործի հանդեպ դրսեւորած նման պահվածքը եւ կոչ անում աշխարհի մարդասեր հասարակայնությանը, քաղաքակիրթ երկրների իշխանություններին, եկեղեցական ու հասարակական կառույցներինՙ բարձրացնել ձայնը ի պաշտպանություն մարդկային ամենատարրական նորմերի, մերժել ազգային պատկանելության հողի վրա կատարված յուրաքանչյուր հանցագործություն, անարգանքի սյունին գամել չգիտես որտեղից Եվրոպայում հայտնված, սակայն եվրոպացուն ոչ վայել պահվածք որդեգրած հունգարական իշխանություններին:
Անվտանգության խորհրդի նախագահության նախավերջին օրը Ֆրանսիան նախարարների հանդիպում է հրավիրել և քննարկել Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու հարցը:
Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով թույլատրվում է ոռոգման նպատակներով լճից բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խմ ջուր, սակայն սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ նորընտիր ԱԺ-ն միանգամից 2 ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ օրենքի փոփոխությունները, որով Սևանից 2012թ-ին ոռոգման նպատակով պետք է բաց թողնվի 320 միլիոն խմ ջուր:
«Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի և Հունգարիայի միջև առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այսօր Հայստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի կառավարության որոշման մասին»:
Պայամանգրով Խավի Գարսիան անգլիական թիմում կխաղա մինչև 2016թ.-ը՝ տարեկան ստանալով 5 մլն եվրո։
Միացյալ Նահանգները նաև բացատրություն է պահանջել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման վերաբերյալ:
Մենք մեր խորը անհանգստությունն ենք հայտնում Ադրբեջանին այդ գործողության կապակցությամբ և սպասում ենք պարզաբանումների: Մենք լրացուցիչ մանրամասներ ենք ակնկալում Հունգարիայից` պրն Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման շուրջ:
Լոնդոնի «Չելսիի» գանացի ֆուտբոլիստ Մայքլ Էսյենը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Նա մեկ տարի վարձավճարով հանդես կգա արաքայական ակումբում։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան երեկ US Open-ի 3-րդ շրջանի հանդիպումից հետո լրագրողներին բացատրել է, թե ինչու է խզել հարաբերություններն իր ընկերոջ՝ սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ։
Եվրոպա լիգայի գավաթակիր Մադրիդի «Ատլետիկոն» Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում 4:1 հաշվով ջախջախեց Չեմպիոնների լիգայի չեմպիոն «Չելսիին» և նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթը: