
Իրանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի տրամադրած օգնության համար

Հայաստանի կողմից Իրանի երկրաշարժից տուժածներին ցուցաբերված օգնության համար Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը շնորհակալական նամակ է հղել, որում մասնավորապես գրված է.
«Ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում Թավրիզի երկրաշարժից տուժածներին Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության համար:
Նման իրավիճակներում ազնիվ բարեկամների վշտակցությունը մխիթարում է այդպիսի բնական աղետների զոհերի մերձավորներին:
Աստծուց հայցում եմ, որ նման ողբերգություն տեղի չունենա որևէ ժողովրդի հետ:
Սիրելի հայ ժողովուրդին մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի հարգարժան կառավարությանը` փառք»:
Մոհամմադ Ռեիսի
Իրանի իսլամական հանրապետության դեսպան