
Այրել են Հունգարիայի դրոշը (լուսանկարներ)

Զաքյան փողոցի վրա գտնվող Հունգարիայի հյուպատոսարանի մոտ քիչ առաջ այրել են Հունգարիայի դրոշը: Ակցիայի կազմակերպիչները ձվեր և հոտած բիբարներ են նետել հյուպատոսարանի և այրված դրոշի ուղղությամբ: Այնուհետև ակցիայի մասնակիցները հավաքվել են ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց` պահանջելով փակել Հայասանում Հունգարիայի հյուպատոսությունը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հունգարիայի հյուպատոսության շենքի վրա ՀՀԿ երիտասարդները լոլիկներ էին նետում: