Rippi-ն ճամփորդել է իր «սիրած մարդու» հետ (լուսանկարներ)
Rippi-ի մուտքն ամառ սկանդալային էր, իսկ ընթացքը, ինչպես երգչուհին է ասել է BRAVO.am-ի հետ զրույցում, եղել է սիրով լի. «Այս երեք ամիսն ինձ համար նշանավորվել է շատ կարևոր իրադարձություններով, որոնց մասին դեռևս նախընտրում է լռել: Լավ ամառ էր, որը երկար կհիշեմ»,- ասել է նա:
Նա մեկնել է Իտալիա` հանգիստ վայելելու, բայց պարզվում է` չի հաջողվել: «Գրեթե չստացվեց, իսկ պատճառը գործնական հանդիպումներն էին: Հետո նաեւ Վրաստանում ենք եղել»,- ասել է նա:
Bravo.am-ը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Rippi-ն հոգնակիով խոսում և ում հետ է մեկնել արտերկիր. «Իմ սիրած մարդու. իրար հետ ենք ճամփորդել, և գործնական հանդիպումներ ունեցել է նաև ինքը: Միայն այսքանը կպատմեմ, որովհետև մեզ համար մեր հարաբերությունները թանկ են և չենք ուզում շատ բաներ հայտարարել»,- ասել է նա:
BRAVO.am-ի` սիրելիին ներկայացնելու առաջարկին երգչուհին հետեւյալ պատասխանն է տվել. “Անունը Կարեն է: Նա շոու-բիզնեսի հետ բացարձակ կապ չունի, բայց օգնում է ինձ ու շատ է ուզում, որ կարիերաս անպայման շարունակեմ դրսում: Նույնիսկ չեմ էլ հիշում` երբ ենք գտել իրար, կարծես երկար ժամանակ է` ճանաչում ենք միմյանց, բայց ծանոթացել ենք մի քանի ամիս առաջ: Մինչ այդ ճանաչել եմ իրեն, միայն թե` հեռվից :)”:
Rippi-ի խոսքով` հարաբերությունները օրինականացնելու մասին խոսելը դեռ վաղ է, բայց «նման պլաններ ունեն»: Ի դեպ, նա տեղեկացրել է, որ պատրաստվում է սիրելիի հետ կրկին մեկնել Եվրոպա. «Երևի մոտ մեկ ու կես ամսից կմեկնենք. Կարենն այնտեղ անավարտ գործեր ունի, Վրաստանում ևս գործեր ունենք, իսկ հետագայում արդեն նախատեսում ենք գնալ Միացյալ Նահանգներ»:
Երգչուհին ասել է` եթե հասցնի, մինչ մեկնելը նոր տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին. «Ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ հետաքրքիր մտքեր ունենք, դեռ որոշում ենք»:
Rippi-ն կշարունակի հանդես գալ «Կարգին սերիալ»-ում. «Օրերս սցենարն էի կարդում, շատ սիրված նոր կերպարներ են հայտնվելու, իսկ իմ կերպարն էլի նույնն է մնալու. միշտ բողոքում եմ` ասելով` ինչու է Մոնիկան այդքան վատը»: