
Քարտ-բլանշ` վայրենիներին

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու Հունգարիայի իշխանությունների որոշմանը: Ռ. Մելքոնյանն իր գրության մեջ Հունաստանն ու Ադրբեջանը, Իլհամ Ալիևը, Ռամիլ Սաֆարովը և մի քանի հատուկ անուններ գրել է փոքրատառերով, ինչը թղնում ենք նույնությամբ` առանց միջամտության:
«հունգարիան ադրբեջանին է արտահանձնել հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած թուրք-սելջուկ ռամիլ սաֆարովին, ով ադրբեջան հասնելուն պես ներում է ստացել իլհամ ալիևից:
Այսինքն՝ հունգարիայի թեթև ձեռքով, եվրոպաների լուռ համաձայնությամբ այդ խելացնոր որոշմամբ նշանակում է քարտ-բլանշ տալ այդ վայրենիներին՝ որտեղ հայ տեսնեք սպանեք, մեկ է դուք չեք պատժվի, կհերոսանաք, առքուփառքով կգնաք ձեր ջհանդամ հայրենիք…
Սա էլ ձեր եվրոպաները իրենց բարձրագոչ համամարդկային արժեքներով, բնականաբար երկակի ստանդարտներով՝ ինչպես միշտ…